Եվրատեսիլը միայն երեք րոպեանոց փայլուն ելույթ չէ, այն ամիսների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների և հաղթաահարված մեծ վախերի արդյունք է։ Այս էպիզոդում մենք խոսում ենք Եվրատեսիլի նախապատրաստական «խոհանոցի» մասին։ Ինչպե՞ս է ընտրվում երգը, որը պետք է ներկայացնի մի ամբողջ ազգ, ի՞նչ փոփոխություններ է կրում բեմական կոնցեպտը վերջին վայրկյանին։ Մենք կխոսենք սպասելիքների, կանխատեսումների և այն զգացմունքային ապրումների մասին, որոնք իրենց ուսերին կրում են մեր ներկայացուցիչները։
Մեր հյուրերն են Հայաստանի՝ 2026 թվականի պավիրակ Սիմոնը և Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:



