Հայկական օրորոցային երգերը շատ ավելին են, քան պարզապես մեղեդիներ՝ երեխային քնեցնելու համար։ Դրանք մեր ինքնության, պատմական հիշողության և մոր հոգեկան աշխարհի յուրօրինակ կոդերն են, որտեղ ամփոփված են ազգային ողբերգություններն ու վերապրման հույսը։ Այս էպիզոդում մենք փորձում ենք բացահայտել օրորների թաքնված շերտերը, հասկանալ դրանց ծիսական ու պաշտպանիչ նշանակությունը և պարզել, թե ինչպես է հայ կինը օրորոցի մոտ արտահայտել իր ամենանվիրական զգացմունքներն ու սոցիալական դրաման։
Երգխոսությունը երաժշտագետներ Անի Հակոբյանի և Մարգարիտա Սարգսյանի հետ է։



