Այլ

«Բլոկադա»․ նոր ներկայացում Ստանիսլավսկու բեմում

 Արցախցի մի ընտանիք Երեւանից հյուրեր է ընդունում՝ պատկերացում չունենալով, որ շուտով սկսվելու է բլոկադան։  Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է  գոյատևեն շրջափակված Արցախում՝ մի տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․

Ներկայացման  պրոդյուսերները  Սոֆիա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանն են, որի մոտ էլ հենց առաջացել է ներկայացման գաղափարը։ Պիեսի հեղինակն Անի Մաղաքյանն է, հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։ Նրանք բոլորն էլ նշում են, որ նման թիմում աշխատանքը հաճելի է, սակայն թեման՝ բարդ ու պատասխանատու։

Մանրամասները՝ Անի Հարությունյանի ռեպորտաժում։

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button