Առավոտը թանգարանում
Առավոտը թանգարանում | Կժով կինը
1937-40-ական թվականներին Գորկին ստեղծեց ընտանիքին նվիրված գծանկարչական աշխատանքների շարք, հավաքածուում իրենց առանձնահատուկ տեղը գտան քրոջը` Վարդուհի Մուրադյանին, նվիրված գործերը:
Այդ աշխատանքների շարքում էր նաև «Կժով կինը» գծանկարը, որում Գորկին պատկերեց մոր, քրոջ և, առհասարակ, իր ժամանակի կնոջ կերպարն ու նվիրեց քրոջը` ինչպես ինքն էր գրում նամակներում։



