Կիբեռանվտանգությանը նվիրված 4-րդ ամենամյա CyberGEN համաժողովը կանցկացվի Հունիսի 14-21-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Համաժողովի ընթացքում կլինեն կիբեռանվտանգության ռազմավարական խնդիրներին և ռիսկերի կառավարմանը վերաբերող ելույթներ:
Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա հունիսի 14-15-ը Ինժեներական քաղաքում։համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի տարբեր մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, կներկայցնեն թեմատիկ զեկույցներ և պանելային քննարկումներ։
Կիբեռանվտանգության շաբաթին կմասնակցեն մասնագետներ Հայաստանից ու տարբեր պետություններից՝ Իսպանիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն։ Մասնակցությունն անվճար է:



