Երգխոսություն

Երգխոսություն․ Զար զընգը

«Զար զնգան» հայկական ժողովրդական երգ է, որը դարերի ընթացքում դարձել է ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Այն առանձնանում է իր մեղեդային դինամիկայով և պարային ռիթմով։

Երգի ստեղծման ստույգ  ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռևս 19-րդ դարում կամ ավելի վաղ։

Երգը տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Կիլիկիայում, Վանում, Մուշում, Սասունում, որտեղ այն հնչել է տոնակատարությունների, հատկապես՝ հարսանեկան արարողությունների ժամանակ։

«Զար զնգա» երգն ունի աշխույժ և հնչեղ մեղեդի, որը հիմնված է ժողովրդական հայկական երաժշտության ավանդական սկզբունքների վրա։ Այն ներառում է կրկնվող, հեշտ հիշվող երաժշտական ֆրազներ, որոնցում նկատելի են հայկական ժողովրդական մեղեդիներին բնորոշ զարդարանքներ։

Տարբեր երաժիշտներ ու ժողովրդական խմբեր վերամշակել են երգը՝ այն ներկայացնելով նոր գործիքավորմամբ ու ոճերով։ Օրինակ Թմբաթա խումբը, որը երգը ներկայացրեց նորովի մշակմամբ։

Երգի ալտերնատիվ մշակումներից է Գրգորգ Քարտաշյանի և Արմեն Գրիգորյանի՝ Սոքոյի, էլեկտրոնային տարբերակը։ 

Այս երգխոսությունը Թմբաթա խմբի ղեկավար Արիկ Գրիգորյանի և Սոքոյի՝ Արմեն Գրիգորյանի հետ է։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button