IT շաբաթ
IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և ի՞նչ զարգացում կունենա ապագայում
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2.0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշանակության, հեռանկարների և անվտագության մասին։