Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Ըմբշամարտ

Ըմբշամարտը Հայաստանում ունի խոր պատմական արմատներ։ Այն տարածված է եղել Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից։ Հայերն ունեն իրենց սեփական նույնատիպ սպորտաձևը, որը անվանում են Կոխ։ Հայտնի է, որ Տրդատ Գ թագավորը 281 թվականին ըմբշամարտում հաղթել է Հին աշխարհի Օլիմպիական խաղերում։ Այսօր Հայաստանում այն համարվում է ամենատարածված մարզաձևերից մեկը։

«Մարզական պայքարի» հյուրն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանն է։

Ցուցադրել ավելի

Աննա Գրիգորյան

Եթե լսել եք «Մարզական պայքար» հաղորդման մասին, բայց չգիտեք` ովքեր են հաղորդավարները, ապա շտապեմ ասել, որ նրանցից մեկը ես եմ: Եթե կարդացիք ու մտածեցիք, բայց ինչու սպորտ, ասեմ, որ ես 17 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով` սպորտային մարմնամարզությամբ: Ինչպես հիմնականում մարդուն բնութագրող տեքստերում, այստեղ էլ պատմեմ իմ սիրելի և ոչ սիրելի երևույթների մասին․ Սիրում եմ գնումներ կատարել, արտասովոր աքսեսուարներ, համեղ ուտել, շատ խոսել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։ Չեմ սիրում լողալ (չնայած հորոսկոպով ձուկ եմ, եթե, իհարկե, դուք հավատում եք դրան), դոլմա և ձմերուկ, լռություն և մենակություն։
Back to top button