Խոշոր պլան

Խոշոր պլան. Քաղաքացիական կրթության գործիքների ToolGather տոնավաճառ

Արդեն երրորդ անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կազմակերպում է ToolGather տոնավաճառը՝ յուրահատուկ հարթակ, որտեղ միավորվում են կրթության ոլորտի նորարարները։ Այս նախաձեռնությունը ստեղծված է որպես դինամիկ հարթակ այն ՀԿ-ների, հիմնադրամների, ուսուցիչների և անհատների համար, ովքեր մշակում են կրթական նորարար մեթոդներ, գործիքներ, խաղեր ու վարժություններ։ Միջոցառման առանցքում փորձի փոխանակումն է և այնպիսի գործիքների հանրայնացումը, որոնք կրթությունը դարձնում են առավել մասնակցային ու արդյունավետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button