Խոշոր պլան

«Խոշոր պլան». Աշխատանքի հնարավորություն պատերազմի մասնակիցների համար

Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝

  • շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում,
  • գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ,
  • շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։

Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ Աշխատանքի և բաղվածության վարչության Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button