Երգխոսություն

«Երգխոսություն» | Կինը երգերում

Գարունն արդեն լիարժեք տիրել է քաղաքին, իսկ մեզ մոտ՝ ստուդիայում, տրամադրությունն էլ ավելի ջերմ է։ Կանանց միամսյակը լավագույն առիթն է խոսելու նրանց մասին, ովքեր մեր կյանքին գույն, իմաստ և, իհարկե, անվերջանալի մեղեդիներ են տալիս։Այս էպիզոդում մենք փորձել ենք բացահայտել կնոջ կերպարը հայկական երգարվեստում։ Ինչպե՞ս է փոխվել սիրո լեզուն տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է այսօրվա երգերի հերոսուհին։ ԵՐԳխոսությունը Արսեն Սաֆարյանի, Արթուր Սաֆարյանը և Էրիկ Կարապետյանի հետ է։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button