Ընկերություն․ սա այն արժեքն է, որը չունի ժամանակի սահմաններ, բայց ունի հազարավոր երաժշտական երանգներ։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպես է փոխվել ընկերության ընկալումը տարբեր սերունդների մոտ և ինչպես են այդ ապրումները վերածվել երգերի, որոնք դարձել են մեր կյանքի անբաժան մասը։
Այս թեմայի շուրջ Երգխոսում ենք երեք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք գրել են ստեղծագործություններ հենց ընկերության մասին.
- Արտավազդ Բայաթյան – 90-ականների լեգենդար «Արձագանք» խմբի անդամ, որի «Իմ ընկեր» երգը տասնամյակներ շարունակ մնում է որպես նվիրվածության ու անկեղծության չափանիշ։
- Րաֆֆի Ալթունյան – Հեղինակ, որի ստեղծած «Ընկեր» երգը (Գրիշա Աղախանյանի կատարմամբ) այսօր դարձել է ամենասիրված հիթերից մեկը՝ միավորելով հազարավոր մարդկանց։
- Դայանա Սարգսյան – Երիտասարդ հեղինակ, ով Լիլի Առաքելյանի (yellowheart) հետ միասին ստեղծեց «Կանչես ինձ» անկեղծ պատմությունը՝ ներկայացնելով ժամանակակից ընկերության նրբություններն ու հուզական շերտերը։
Խոսելու ենք երաժշտության, հիշողությունների և այն մարդկանց մասին, ում «ընկեր» ենք անվանում։



