Ես քեզ լսում եմ

Ես քեզ լսում եմ | Վախ և տագնապ

Գիշերը, երբ ամեն ինչ լռում է, վախերն ու տագնապները սկսում են բարձր խոսել։ Հնարավոր բոլոր վատ սցենարները դառնում են «իսկ եթե»-ներ, իսկ հետո՝ անհանգստացնող սրտխփոց։ Ծանո՞թ զգացում է։

Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք վախերի մասին՝ այն անհասկանալի անհանգստությունից, որը հանկարծ հայտնվում է առանց պատճառի, մինչև տագնապը, որ մեզ հետապնդում է առօրյա կյանքում։

Ցուցադրել ավելի

Եվա Մինասյան

Ես Եվան եմ, իսկական Եվա` կյանք տվող, ու կյանք եմ տալիս իմ և ձեր բոլոր գաղափարներին: Արևային մի աղջիկ եմ, ով ճամփորդում է ժամանակների ու քաղաքների միջև` բացահայտելով մարդկանց ու կյանքը բոլորովին այլ տեսանկյունից:
Back to top button