Այլ
«Բլոկադա»․ նոր ներկայացում Ստանիսլավսկու բեմում
Արցախցի մի ընտանիք Երեւանից հյուրեր է ընդունում՝ պատկերացում չունենալով, որ շուտով սկսվելու է բլոկադան։ Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է գոյատևեն շրջափակված Արցախում՝ մի տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման պրոդյուսերները Սոֆիա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանն են, որի մոտ էլ հենց առաջացել է ներկայացման գաղափարը։ Պիեսի հեղինակն Անի Մաղաքյանն է, հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։ Նրանք բոլորն էլ նշում են, որ նման թիմում աշխատանքը հաճելի է, սակայն թեման՝ բարդ ու պատասխանատու։
Մանրամասները՝ Անի Հարությունյանի ռեպորտաժում։



