Խոշոր պլան
Խոշոր պլան․ «Մասսայական ուսուցում»՝ մարզերում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացրել է «Մասսայական ուսուցում» դրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է մասսայական կրթություն իրականացնելու միջոցով մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամադրելը: Դասընթացներն անցկացվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի մարզերում:

Դասընթացների ավարտից հետո ուսանողները ստացել են գիտելիքներ ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների, արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Թեմայի մասին զրուցել ենք ԲՏԱՆ Ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ:



