Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով
Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման մոդել, որը հնարավորություն է տալիս հետևել, թե ինչքանով են գործատուները քոլեջներում մասնակցում ուսանողների կրթությանը՝ դասավանդումից մինչև մասնագիտական հմտությունների ձևավորում և ընթացիկ գնահատում։
Թեմայի մասին զրուցել ենք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանի հետ։