Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Լիլիթ Աբրահամյան

Անտուն կենդանիներին կերակրելը, խնամքի հանձնելը կամ բուժօգնության համար միջոցներ գտնելը մասնագիտությամբ դերասանուհի, մարզական լրագրող Լիլիթ Աբրահամյանի համար մի քանի տարի է, ինչ ամենօրյա և սիրելի զբաղմունք են դարձել։ Բնության ու կենդանիների նկատմամբ սեր դեռ մանուց է ունեցել, տանը միշտ շուն է խնամել, այժմ էլ երկուսն ունի։ 8 տարի առաջ, երբ որդեգրեց իր շանն այդ օրվանից սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել դրսում թափառող կենդանիներին ու այն խնդիրներին, որոնց հանդիպում են։

Արդեն երեք տարի է, ինչ ինստագրամում վարում է Mommy of dogs էջը․ հենց սկզբից այն բացել էր իր կեդանիների մասին պատմելու համար, բայց հետո էջի միջոցով սկսեց օգնել դրսում հայտնված կենդանիներին խնամակալ գտնել կամ կլինիկայում բուժվելու համար դրամահավաք կազմակերպել։ Նա ցանկանում է փոխել մարդկանց վերաբերմուքն անտուն կենդանիների նկատմաբ և վերականգնել մարդ–կենդանի կապը։

Լիլիթը նկատում է՝ տարիներ առաջ շուն որդեգրողները հիմնականում որևէ ցեղատեսակի շների նկատմամբ էին հետաքրքրվածություն ցուցաբերում, բայց ժամանակի ընթացքում փոխվել է մտածելակերպը, նախընտրում են խնամել ոչ ցեղական չորքոտանիների, որպեսզի փրկեն դրսում հայտնված կենդանուն։ Ինչպես որդեգրողն, այնպես էլ Լիլիթը որոշակի պահանջներ է առաջ քաշում, կան պայմաններ, որոնց պետք է համապատասխանել, քանի որ վատ տերը դրսում ապրելուց վատ է։ Նա խոհուրդ է տալիս շատ շփվել կենդանիների հետ, հնարավորության դեպքում խնամել։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button