IT շաբաթ
IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը
Համացանցում շատ են կասկածելի կայքերը, տելեգրամ բոտերը, որոնք առաջարկում են առցանց աշխատանք։ Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է ստուգել՝ արդյոք դա խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց կամ նույնիսկ գումար են կորցրել՝ տրամադրելով բանկային տվյալներ։
ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները ճանաչելու մի քանի մեթոդ՝ կախված աշխատանքի տեսակից և հարթակից։