Art ուրբաթ

Art Ուրբաթ | Գալյա Նովենց

«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»… այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրահատուկը եղել են «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ:

Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը հինգ տարի ապրել է Գյումրիում․ այդ տարիների ընթացքում առիթ է ունենցել շփվել գյումրեցի կանանց հետ, հասկանալ նրանց հոգեբանությունը, այս կամ այն արարքներում թաքնված իրական իմաստը: Երբ կարդացել է ֆիլմի սցենարն ու ծանոթացել Սիրանույշի կերպարին, հստակ պատկերացրել է` որ հատվածում ում է մարմնավորելու այդ դերում, ինչպես է ներկայանալու:

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button