Էպիկա

28. Բոլորի սիրելի կամ ատելի Ջասթին Բիբերը | Էպիկա

Եթե կա մեկն, ում ճակատագիրը հայտնիության առումով ամենաշատն է ժպտացել, ապա դա անկասկած երգիչ Ջասթին Բիբերն է։ Նրան անձնվիրաբար երկրպագում էին նույնիսկ, երբ տղան դեռ դեռահաս էր, անկաշկանդ ատում էին, անմոռաց նմանակում, նրա շուրջ անհավանական բամբասանքներ էին հորինում, ու ոտնահարում նրա անձնական սահմանները։

Էպիկայի այս էպիզոդում անցնելու ենք Ջասթին Բիբերի վատագույն էպիզոդների ու ամենալավ օրերի միջով․ վերադառնալու ես քո ամենասիրելի Բըլիբերյան օրեր։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button