Էպիկա

20. Հազվագյուտ Սելենա Գոմեսը | Էպիկա

«Խոստանում եմ՝ ձեզ միայն պատմելու եմ իմ ամենամութ գաղտնիքները»․ այս խոսքերով է երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսը սկսում իր պատմությունը «Իմ միտքն ու ես» վավերագրական ֆիլմում։ 

Սակայն մեկ ժամ 35 րոպե տևողություն ունեցող այս ֆիլմը շատ կարճ է նրա կյանքը ներկայացնելու համար:

Էպիկայի այս էպիզոդում արի՛ ճանաչենք Սելենա Գոմեսին՝ իր ամենամութ գաղտնիքներով, լուսավոր պահերով, դժվար անցյալով, մտավոր ու առողջական պայքարներով։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button