Էպիկա

30. Լուսնային քայլվածքով Մայքլ Ջեքսոնը

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հաջողության հասնելու պատմությունը թերևս ամենաոգեշնչող պատմություններից մեկն է։ 

Էպիկայի այս էպիզոդում արի թերթենք հազարավոր էջերից բաղկացած նրա կյանքի ամենատպավորիչ շրջաններից մի քանիսը, որպեսզի ևս մեկ անգամ տեսնենք՝ ինչպես են ծնվում արքաները։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button