Բիթրեյթ

Հասարակ պահերը ֆիլմային դարձնելու համար | Բիթրեյթ

Բոլորս էլ ունենում ենք այնպիսի պահեր, երբ ուզում ենք ուղղակի նստել, շունչ քաշել ու վայելել հասարակ պահերը, որոնք թեև արտասովոր չեն, բայց ինչ-որ կախարդական ձևով ֆիլմային են, գեղեցիկ ու տպավորիչ։

Գուցե պատճառն այն մարդիկ են, որոնք մեր կողքին են այդ պահին, կամ այն միջավայրը, որտեղ թվում է ծաղկում ենք, դե կամ էլ ուղղակի մենք ու մեր մտքերը, կամ պարզապես ոչնչի մասին չմտածելու նուրբ արվեստը։

Բիթրեյթի այս էպիզոդի երգերը հենց այդ հասարակ, բայց յուրահատուկ պահերը մտքումդ պահելու ու դրանք ֆիլմի ժապավենի վրա հավերժ ունենալու համար են։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button