Բիթրեյթ

Բիթրեյթ․ Shawn Mendes | Wonder

Չորրորդ ստուդիականի առաքելությունը Շոնին ոլորտի պահանջներից ազատելն էր: Սա առաջին ալբոմն է, որում արտիստը չի գնացել այն սպասելիքների հետևից, որ շրջապատում են ցանկացած փոփ մեգաերգչի: Wonder-ը Շոնի հոգու ալբոմն է՝ ազատ, լի ստեղծագործականությամբ և, ամենակարևորը, պարզ ու կենսական, ինչպես և 22 տարեկան երիտասարդը, որ իր կյանքի ամենագեղեցիկ ժամանակներից մեկն է ապրում: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհից հետո Շոնը հասկացել է, որ ինքը, իր իսկ խոսքերով, պարզապես տղա է, որը շատ է սիրում երաժշտությունը, այդ պատճառով էլ ամենևին պատահական չէ, որ Wonder-ում իր երբևէ գրված ամենաանկեղծ ու ինտիմ երգերն են:

Ցուցադրել ավելի
Back to top button