Կամավոր

Կամավոր | Գագիկ Գրիգորյան․Մարզերի երեխաները մարզերում

«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպության և Սարատակ գյուղի ակտիվ երիտասարդներն իրենց մշակույթի տանը կազմակերպել էին միջոցառում, որտեղ խոսնակները պատմելու էին թիմային աշխատանքի, թվային հմտությունների զարգացման դերի ու կարևորության, կամավորության միջոցով  նպատակներին հասնելու մասին։ ՄԵՄ-ում շատերն են կամավորությամբ զբաղվում, ու քանի որ բոլորի մասին հերթով պատմել չէի կարող, գտա ավելի լավ լուծում, վերցրի ձայնագրիչս ու միացա նրանց։ 

Մարզերի երեխաները մարզերում

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր էպիզոդում հարցազրույց եմ ունենում մեկ կամավորի հետ, այս անգամ մի փոքր ֆորմատը փոխել եմ, ու դուք լսելու եք խոսնակներից մեկի Գագիկ Գրիգորյանի ելույթը՝ կամավորության, նպատակներին հասնելու և շատ ուրիշ մոտիվացնող թեմաների մասին։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button