Էպիկա

11. Ապոկալիպսյան Cigarettes After Sex-ը | Էպիկա

Եթե սև ու սպիտակ մելանխոլիկ ռոմանտիկ ֆիլմերը պատկերացնեինք որպես մի հավաքական բենդ, ապա դրանք Cigarettes After Sex խմբի տեսքը կստանային։ 

Էպիկայի այս էպիզոդի ընթացքում կբացահայտենք խմբի ամենագեղեցիկ երգերի ետևում կանգնած էպիկ պատմությունները, նրանց քիչ հայտնի երգերն ու այն ամենն, ինչ պետք է իմանալ նրանց մասին։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button