Խոշոր պլան
«Խոշոր պլան». Կամավորությունը՝ աշխատանք
Կառավարությունը հավանություն է տվել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին. հնարավորություն է տրվելու նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։
Կամավորների համար ամրագրվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր տրամադրելու պայմանները, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը: Նախագիծը շուտով կքննարկվի Ազգային ժողովում:
Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության Աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Լյուբով Գևորգյանի հետ: