Բիթրեյթ

Հեռավորության վրա հարաբերությունների երգացանկ | Բիթրեյթ

Իսկ դու հավատո՞ւմ ես հեռավորության վրա հարաբերությունների հաջողությանը։ Այս հարցը բազմիցս քննարկումների առարկա է դարձել, շատերը վստահ են, որ իրական սերը կարող է հաղթահարել տարածությունը, մինչդեռ մյուսները կարծում են, որ տարածությունը ցանկացած սիրո մեջ խորն ու քայքայիչ անցքեր է բացում։ 

Այդուհանդերձ հեռավորության վրա հարաբերությունները քաղցր են, երբեմն ցավոտ, մեկ-մեկ գուցե նախանձելի, ու միշտ գեղեցիկ։

Բիթրեյթի այս էպիզոդը երգերը հենց նման հարաբերություններում գտնվող մարդկանց համա է։ Արի՛ անցնենք այդ տարածությունը միասին։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button