Բիթրեյթ

Եթե սիրային մելոդրամայում լինեիր | Բիթրեյթ

Սիրո մասին ստեղծված անհաշվելի երգեր, ֆիլմեր ու գրքեր կան, սակայն դրանցից ոչ բոլորն են գեղեցիկ ընթացք ու երջանիկ ավարտ ունենում․ ինչպես և իրական կյանքում։ 

Բիթրեյթի այս էպիզոդը տխուր սիրային պատմության մեջ հայտնված բոլոր մարդկանց համար է՝ լինի դա իրական կյանքում, թե հորինված պատմություններում։ 

Իհարկե, հույս ունեմ ու վստահ եմ, որ գեղեցիկ ու առողջ սիրային պատմություններդ դեռ սպասում են քեզ, բայց այս պահին արի փակենք մեր աչքերն ու վայելենք տխուր սիրային պատմությունների մասին գրված այս երգերը։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button