Բիթրեյթ

Բարդ զգացմունքների ու հարաբերությունների մասին | Բիթրեյթ

Բարդ հարաբերություններ ու զգացմունքներ․ ոչ ոք չի ցանկանում երբևէ բախվել այս երկուսին, սակայն դրանց հետ <հանդիպումը> միշտ անսպասելի է ու հաճախ էլ անխուսափելի։

Դրանց մասին հյուսվել են բազմաթիվ բանաստեղծություններ, գրվել են գրքեր ու երգեր, և պատճառը երևի այն է, որ նման իրավիճակները հոգեհարազատ են մարդկանց ճնշող մեծամասնության համար․ և այս էպիզոդում ընդգրկված երգերը ևս բացառություն չեն։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button