Բիթրեյթ

Անձրև, սուրճ ու այս երգերը | Բիթրեյթ

Որքան էլ ծանր լինի օրդ ու նույնիսկ շնչելը թվա անհնար, իրավիճակը կարող է շտկվել քո սիրելի սուրճի բույրով, պատուհանը թակող անձրևի կաթիլների ձայնով ու լավ երաժշտությամբ։

Նման հասարակ թվացող, բայց մեծ էներգիա ու հանգստություն հաղորդող մթնոլորտում էլ առաջարկում եմ լսել այսօրվա փլեյլիսթը։

Այսօր քեզ իսկապես պետք են անձրև, սուրճ ու այս երգերը․․․

էպիզոդում ընդգրկված երգերը՝

  1. Coffee Breath — Sofia Mills
  2. Still With You — Jungkook 
  3. Willow — Jasmine Thompson 
  4. Glimpse Of Us — Joji 
  5. Love In The Dark — Adele 
  6. Fire On Fire — Sam Smith 
  7. Hugging You — Tom Rosenthal
  8. Skinny Dipping — Sabrina Carpenter 
  9. Trip — Ella Mai 
  10. Girl of My Dreams — Juice WRLD
  11. No One Told Me Why — Aleph
Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button