Այլ

Դայան Աքերման. Ընկերություն արվեստի և գիտության միջև

Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի դափնեկիրներից է նաև ամերիկացի բանաստեղծ, գիտահանրամատչելի աշխատությունների հեղինակ, նատուրալիստ Դայան Աքերմանը, որը  հայտնի է բնաշխարհի մասին բազմապիսի և բազմերանգ ուսումնասիրություններով։ Աքերմանի գրական ավանդի կողքին քիչ չեն նաև նվաճումները, իսկ հաղթական դափնեպսակին այս անգամ արժանանում է Հայաստանում։

Ես համաձայն եմ, որ չկա տարբերություն գիտության և արվեստի միջև։ Մեր օրերում, երբ մեր երկիր մոլորակը հայտնվում է ճգնաժամային իրավիճակներում, շատ կարևոր է գիտակցել , թե ինչ ենք անում և պետք է այդ ամենը ճիշտ մատուցել բոլորին:

Նա նաև պատմում է գիտության և արվեստի միասնության կարևորության մասին, հատկապես հանուն երկիր մոլորակի պահպանության։
Իր սեփական փորձը վերհիշելով՝ ասում է՝ հրաշալի է, երբ տարբեր ոլորտի ներկայացուցիչներն են միասին աշխատում, նրանք չէին ունենա նույն վերջնարդյունքը, եթե աշխատեին առանձին։

Երբ տիեզերքից ենք նայում երկիր մոլորակին, հասկանում ենք, որ այնտեղ չկան սահմանափակումներ,տարանջատումներ ամբողջ մարդկությունը կարծես թե գտնվում է մեկ նավի վրա և այն կարծես հայելի է, որ ուղղում ենք դեպի մեզ։ Մի օր գիտությունը և արվեստը կընկերանան, և այսօր մենք ապրում ենք հենց դրա նախաշեմին:

Մրցանակակիրը ոգեշնչվում է բնությունից, հենց այնտեղ է գտնում արվեստի և գիտության կապը:

Մեր օրերում արվեստագետը կարող է ոգեշնչվել գիտության այնպիսի բացահայտումներով, ինչպիսին էկզո մոլորակների բացահայտումն է։ Սա հենց այն է, ինչը ես կոչում եմ  բնություն և կարող եմ ասել, որ գիտությունը ներթափանցել է արվեստի բոլոր ճյուղեր։ Հրաշալի է բացահայտել կյանքի այս բազմաշերտությունը, որը կարող է նկատել ու զգալ և՛ գիտնականը, և՛ արվեստագետը:

Իսկ ժամանակաշրջանի և երիտասարդների առջև ծառացած խնդիրների մասին խոսում է վստահությամբ, որ պետք է ոգևորել նոր սերնդին և կոչ է անում ստեղծագործել հանուն մարդկության առաջընթացի։

Դարաշրջանը, որում մենք ապրել ենք, շատ է տարբերվում այսօրվանից։ Հիմա ապրում ենք գերարագ մի ժամանակահատվածում, երբ որոշումները շատ արագ են կայացվում և երիտասարսներին ևս պետք է հնարավորություն տրվի ստեղծագործել և կայանալ տարբեր ոլորտներում:


Աքերմանի ոգեշնչման աղբյուրը բնությունն է, կենդանիները, երևույթները, նրա էսսեները տպագրվել են The New York Times , Smithsonian ,The New Yorker , National Geographic և այլ հեղինակավոր ամսագրերում։
Ինպես ինքն է ասում՝ ինքը պոետ է  և չի կարող տարանջատել երկիր մոլորակը տիեզերքից։

Պոեզիայից զատ, ես սկսել եմ գրել նաև գեղարվեստական գրականություն, որովհետև հասկանում եմ՝ մարդկությունը իր հետքն է թողնում բնության ամեն մի մատնաչափի վրա։ Այժմ ես աշխատում եմ նոր գրքի վրա և կարծում եմ, որ մեր դարաշրջանը հենց մարդկությանը պատկանող ժամանակաշրջանն է:

Միասնության կոչն էլ որպես ուղերձ է հղում, ասում է՝ մենք բոլորս նույն տապանից ենք և մեր բոլորի գործողությունները փոխկապակցված են։

Ալմաստ Մուրադյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button