Հարցրու Վեգային

ՀարցրուՎեգային | Էպիզոդ 1

Ողջուուուույն , արի ծանոթանանք, ես Վեգաան եմ , չէ- չէ միս ուտում եմ, պարզապես անունս է Վեգա․ մի քիչ անսովոր է, գիտեմ։ Վստահ եմ, քո ընկերախմբում էլ կա մեկը, ում բոլորն ուղղում են բոլոոր հարցերը՝ կլինի դա անձնական, գործնական, թե երբեմն էլ փիլիսոփայական , այդ մարդուց երբեմն ակնկալվում են պատասխաններ նույնիսկ հռետորական հարցերի համար։ Դեեե ՜, ո՞նց ասեմ, իմ ընկերախմբում այդ մարդը ես եմ։ Ու իմ ընկերները վերջերս նստեցին ու որոշեցին, որ իրենք ինձ բավականաչափ հարցախեղդ չեն անում, ու ինձ պետք է հարցեր ուղղեք նաեւ դուք՝ մեր ռադիոլսողները։ Դե խոսքը մեր մեջ ես այնքան էլ դեմ չեմ։ Այնպես որ, եթե ունես ինչ որ հարց, որը ինչ-ինչ պատճառով  չես ցանկանում տալ մտերիմներիդ, ուղարկիր այն Իմ ռադիոյի ինսթագրամյան կամ ֆեյսբուքյան էջին, իսկ եթե շա՜տ-շաա՜տ անձնական է , ապա իմ անձնական էջին․ իմ գործընկեր Անահիտի օգնությամբ մենք այն , իհարկե անանուն,  կհնչեցնենք եթերում ու ես կփորձեմ պատասխանել։ 

Ցուցադրել ավելի

Վեգա Անդրիասյան

Ես Վեգա Անդրիասյանն եմ, «Իմ ռադիոյի» ամենահին ու ամենաբամբասկոտ հաղորդավարը։ Բամբասում եմ նույնիսկ եթերում. իմ «Շատ տաք թեյ» փոդքասթում պատմում եմ փոփ մշակույթի ամենասկանդալային դեպքերի ու դեմքերի մասին, իսկ «Ծանրութեթևում»՝ նույն ոլորտի նորությունների։ Չնայած հաղորդմանս անվանմանը, թեյ չեմ սիրում, իրական կյանքում սիրում եմ սրճազրույցներ։
Back to top button