Բիթրեյթ

Այս պատմության հերոսը չարագործ է | Բիթրեյթ

Չհասկացված հերոսնե՞ր, թե՞ ուղղակի չարագործներ։ Այս փլեյլիսթի երգերը լսելով կտեղափոխվես մտացածին մի աշխարհ, որտեղ ինքդ քեզ կտեսնես չարագործի՝ հակահերոսի դերում։ Ինչպիսի՞ երգեր կբնութագրեն քեզ ու քո խենթ մտքերը՝ պարզում ենք այս էպիզոդի շրջանակներում։  

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button