Կարճ ասած

Կարճ ասած․․ամեն գունավոր բան չէ, որ կոնֆետ է

Մարիամ Չակմիշյանի կյանքի ձախորդությունները կապված են ճանապարհորդությունների հետ, բայց մենք գիտենք, թե մարդու կայացման ու զարգացման հարցում որքան կարևոր են ճամփորդությունները, այդքան և ավել էլ կարևոր են այդ ընթացքի ձախորդությունները, որովհետև դրանք մի քանի անգամ արագ են հասունացնում մեզ։

Փոդքաստում նախ տեղափոխվում ենք Իտալիա։  ‘Non parlo italiano’ Իտալիա այցելելու ժամանակ կամ սովորեք այս նախադասությունը, կամ էլ իտալերեն։ Մարիամի պատմելով, անգլերենը նրանց այդքան էլ չի օգնել։

Հետո տեղափոխվեցինք Դուբայ։ Դուբայ գնալու համար կարող եք պարզապես անգլերեն իմանալ ու զգոն լինել, չափից դուրս զգոն։

Կարճ ասած․․երբ Դուբայում եք,  «կյանքում ամեն բան պետք է փորձել» արտահայտությանը մի քիչ վերապահումով մոտեցեք։

Ցուցադրել ավելի
Back to top button