Կարճ ասած

Կարճ ասած․․հարևանների պատճառով տասը տարվա մեջ չորս տուն փոխեցինք

Անկինի հետ ծանոթության հենց առաջին վայրկյանից հետաքրքրվեցի՝ անունն Անգին է, թե՞ Անկին։

Սիրիայում պատերազմ սկսեց։ Անկինն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան։ Այստեղ աշխատանքի անցավ, ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Հայաստան տեղափոխված մեր այլ հայրենակցիների պես Անկինը ևս բազում դժվարությունների հանդիպեց, որոնք, առաջին հայացքից զվարճալի են թվում, բայց հետո, երբ մի փոքր խորանում ենք, հասկանում ենք, որ իսկապես դժվար է հարմարվելը։ Այլ ապրելակերպ, այլ միջավայր, այլ խոսք, այլ բարքեր։

Անկինի ընտանիքը շատ ձախորդ օրեր է ունեցել։ Բնակարանի հետ կապված խնդիր, մեքենայից գողություն, վատ վերաբերմունք, բայց ամենամեծը հարևաններն էին։ Անկինի կյանքում 10 տարվա մեջ մեծ փոփոխություններ են մտցրել իր չորս հարևանները։

Պատմությունները լսելով մի պահ ես էլ մտածեցի, գուցե խնդիրն իրենց մեջ է եղել, բայց ոչ, որովհետև մենք էլ ենք հաճախ մեր հարևանների հետ խնդիրներ ունենում, պարզապես Անկինի պես ռադիոյով չենք պատմում այդ ամենի մասին։

Հարևանների հետ ունեցած խնդիրներից հետո որոշում են տեղափոխվել մեր լեզվով ասած՝ սեփական տուն, որտեղ ոչ ներքևի հարևան կլինի, ոչ էլ՝ վերևի։

Անկինի ու իր ընտանիքի այս փորձությունները որոշ չափով հաղթահարվել են, և որքան էլ դժվար է եղել, մեկ է, Անկինը ունի սիրելի հարևաններ։

Տեսնում ե՞ք՝ երջանիկ լինելու համար ինչքան քիչ բան է հարկավոր։ 🙂

Ցուցադրել ավելի
Back to top button