ՎերԿաց

Բնակչության 35 տոկոսը կամ 800 000 մարդ դեռ պետք է վարակվի․ հաշվարկ համաճարակաբանից

Կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստի բանաձևեր չկան՝  ասում  է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան  Արման Բադալյանը։«Հրաշք բանաձեւ չկա։ Որոշումները կայացվում, փոփոխությունները ներդրվում են  քայլ առ քայլ։ Սա երկարատեւ պրոցես է»,-նշում է մասնագետը։Դիմակների կրումից հետո վարակի տարածումը կառավարելի դարձնելու  երկրորդ հիմնական միջոցը,  նրա կարծիքով,    թեստավորման ծավալների ավելացումն է։ Դա հնարավոր կդարձնի  կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը՝  ասում է համաճարակաբանը։«Եթե այս քայլերը պատշաճ արվեն,  մենք կկարողանանք կտրել համաճարակաբանական կապերը ու վարակի տարածվածության  խմբավորման տարբերակին հասնել»։ Արման Բադալյանի  հաշվարկներով հիվանդության նահանջին պետք է սպասել  երբ բնակչության 30-35 տոկոսը կամ մոտ 800 հազար մարդ  վարակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button