Չեմպիոնական նախավարժանք

«Չեմպիոնական նախավարժանք». «Ֆուտբոլի արքա»` Պելե

«Ֆուտբոլի արքան»` Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է: 1958 և 1970 թվականների աշխարհի առաջնությունների լավաույն ֆուտբոլիստը, 1970 թվականի աշխարհի լավագույն մարզիկը: 1973-ին ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ 1961 թվականին Ֆլումինենսեի դարպասին խփած նրա գոլը համարվեց դարի լավագույն գոլ: Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։
Ֆուտբոլում իր նվաճումների համար 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն Պելեին շնորհեց 20-րդ դարի լավագույն մարզիկի կոչումը, իսկ Time ամսագրի վարկածով նա աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է:

Ցուցադրել ավելի
Back to top button