Ճաշակի ընկեր

20 բան, որ կարելի է անել, քանի դեռ տանն ես

1․Վերջապես ավարտիր կիսատ թողած այն գիրքը

2․Ճիշտ է տանից դուրս գալ դեռ չենք կարող, բայց կարող ենք արդեն նախապատրաստվել դուրս գալիս հրաշալի տեսք ունենալուն. ժամանակն է լիքը գարնանային վառ լուքեր կազմելու

3․Մարդու ուղեղը սկսում է ծերանալ, երբ դադարում է սովորել, բազմաթիվ օնլայն կուրսերը, կամ պարզապես YouTube-ը կօգնեն որեւէ նոր հմտություն ձեռք բերել , օրինակ, կիթառ նվագել, ինքնուրույն հագուստ կարել կամ թեկուզ դոփապար սովորել (թող ներեն ներքեւի հարեւանները)

4․ «ժամանակ չկա»-ն այլեւս որպես արդարացում չի աշխատում, ճիշտ ժամանակն է սեփական մարմնի խնամքով ձբաղվելու, օրինակ,  ընտանիքով դեմքի խոնավեցնող  դիմակներ դնելու  կամ յոգայի մարզում անցկացնելու

5․Տեսա՞ք, որ մայրիկը ճիշտ էր, երբ ասում էր, որ լոտոն ու սեղանի խաղերը դեռ պետք կգան, եթե նույնիսկ հիմա չեք աշխատում, օրինակ մոնոպոլիայով դեռ կարող եք «գումար վաստակել»

6․Երեխաներին կարելի է պատմել, թե ինչով էին զբաղվում նրանց հասակակիցները, օրինակ,  70-ականներին․դե իհարկե կոմիքսներ, եթե տպագիր կոմիքսներ չունեք, կարելի է հեշտությամբ գտնել դրանց օնլայն տարբերակները, իսկ որ շատ ավելի հետաքրքիր կլինի, կարելի է սեփական կոմիքսները ստեղծել

7․ Ճիշտ ժամանակն է, ձեռքի շնորհը մինի- բիզնեսի վերածելու, եթե կարողանում ես  տիկնիկներ սարքել, համեղ կոնֆետներ ես պատրաստում կամ ձեռագործ զարդեր, ապա արդեն կարող ես բացել ինսթագրամյան այն օնլայն խանութը , որի մասին վաղուց մտածում էիր

8․եթե երբեւէ մտածել ես սեփական բլոգն ունենալու մասին, հիմա իսկական ժամանակն է

9․ Միասին պատրաստած ընթրիքը կօգնի  ընտանիքով լավ ժամանակ անցկացնել

10․ Տանը փակված լինելը կարող է սթրեսի հանգեցնել․այս հարցում կօգնի մեդիտացիան

11․ Ժամանցի եւս մի հրաշալի ու պրոդուկտիվ տարբերակ է տան համար սեփական ձեռքերով հետաքրքիր դեկորացիաներ պատրաստելն ու սենյակները մի փոքր ձեւափոխել, թարմեցնելը

12․«Ռիսկ կամ ճշմարտություն» ընտանիքի հետ․ մեր խիստ աշխատանքային գրաֆիկում երբեմն չենք էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կա, որ չգիտենք մեր ընտանիքի անդամների մասին, այս հին խաղը կօգնի անկեղծանալ ու միմյանց նորովի բացահայտել

13․Ով է ասել, որ փազլները, մանդալաներն ու «Ներկիր ինքդ» գրքերը միայն փոքրերի համար են, դրանք ունեն նյարդերը հանգստացնելու յուրօրինակ հատկություն

14․ Բոլորս էլ տանը ունենք մի տուփ կամ դարակ, որտեղ հավաքված են այն իրերը, որոնց հետ չգիտենք ինչ անել․ժամանակն է այն դատարկելու ու բոլոր անպիտան իրերը դեն նետելու

15․Հիշում ե՞ս այն ֆիլմաշարը, որ բոլորը դիտել են, իսկ դու չէ, որովհետեւ միշտ ժամանակ չէր լինում, անկախ նրանից,  քո դեպքում դա «Աստղային պատերազմներն» են, թե «Մատանիների տիրակալը», հիմա կարող ես սկսել կինոդիտումդ

16․Քնիր ինչքան կարող ես, հիշիր, որ շուտով աշխատանքի ես վերադառնալու ու երազես քնելու մասին

17․ Ով է ասել, որ ուրբաթ երեկոները չեղարկվում են․ YouTube-ում գտիր , ինչպես կարելի է տանը պատրաստել մարգարիտա կամ կոսմոպոլիտան, ընտրիր լավ երաժշտություն ու թուլացրու սենյակի լույսերը, պատկերացրու, որ այս անգամ ակումբ գնացել եք ընտանիքով

18․Մի մոռացիր բարի գործերի մասին, Սննդամթերքի հերթական չափաբաժնի հետեւից գնալիս առաջին անհրաժեշտության մի քանի բան էլ վերցրու այն տարեց հարեւանների համար, որոնք խանութ գնալ դժվարանում են

19․Բոլորս ունենք ընկերներ, ում միշտ պատահաբար հանդիպում ենք փողոցում, իրար խոստանում  անպայման հանդիպել, բայց այդպես էլ չենք հանդիպում, իսկ եթե օնլայն հանդիպում՞․․․այս եղանակով նույնիսկ համադասարցիների հանդիպում կարող եք կազմակերպել, իհարկե նախավերջին շարքի այն աղջիկը միեւնույնն է, չի գա

20․Մտածիր․ ամենօրյա վազքում հազվադեպ ենք ժամանակ ունենում ինքներս մեզ հետ մենակ մնալու, մտածելու կամ ապագայի պլաններ կազմելու համար․ չնախատեսված այս իրավիճակը կարելի է վերածել նման հնարավորության

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button