Չեմպիոնական նախավարժանք

«Չեմպիոնական նախավարժանք»․ Մաս-ռեսթլինգ կամ «փայտ քաշոցի»

Խոսել ենք մի շատ հետաքրքիր մարզաձևից, որով Հայաստանում սկսել են զբաղվել վերջին մի քանի տարիներին, սակայն ադրեն լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում։
Խոսել ենք մաս–ռեսթլինգից. Սա համեմատաբար նոր մարզաձև է, որը սկիզբ է առել Ռուսաստանում՝ Յակուտիայի տարածքում:
Այս մարզաձևում կարևոր են թե՛ ոտքերի, թե՛ ձեռքերի ու մատների մկանային համակարգերը։ Այստեղ երկու մարզիկ նստում են դեմ առ դեմ, ոտքերը հենում մեջտեղում գտնվող փայտե տախտակին, բռնելով մեկ այլ փայտի երկու ծայրերը, փորձում են մեկը մյուսից խլել փայտը:
Մարզաձևի, դրա առանձնահատկությունների ու կարևորության մասին խոսել ենք Մաս–ռեսթլինգի Ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արտավազդ Նալբանդյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button