Երգխոսություն

«Երգխոսություն» | «Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն

Այսօրվա արագընթաց, թվային ու հաճախ մակերեսային տեղեկատվական հոսքերի դարաշրջանում, երբ երաժշտությունը նույնպես վերածվել է արագ սպառվող ապրանքի, կա մի ժանր, որը ստիպում է կանգ առնել, լսել ու խորհել։ Դա հեղինակային երգն է՝ արվեստ, որտեղ առաջնայինը անկեղծությունն է, բառի կշիռն ու նուրբ փիլիսոփայությունը։

Այս թեմայի արդիականությունն ու կարևորությունն այսօր քննարկելու ենք մի ֆենոմենի համատեքստում, որն արդեն 12-րդ տարին է, ինչ ամռան ամենատաք օրերին, Սևանի ափին մեկտեղում է իսկական արվեստի սիրահարներին։ Խոսքը «Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի մասին է։

Երգխոսությունը փառատոնի հիմնադիր, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի և երիտասարդ սերնդի տաղանդավոր հեղինակ-կատարող Տիգրան Խաչատրյանի հետ է։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button