Այսօր Էլեկտրոնային երաժշտությունը դարձել է ինքնաարտահայտման հզոր հարթակ, որտեղ հանդիպում են անցյալի մեղեդային ժառանգությունն ու ապագայի թվային հնչյունները։
Մեր էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է հայկական ֆոլկն ու էթնիկ երաժշտությունը վերածվում համաշխարհային մակարդակի էլեկտրոնային գործերի և ինչու է այս ուղղությունը դարձել մեր ժամանակների մշակութային շարժումներից մեկը։
Մենք կքննարկենք, թե ինչպես է հայ արտիստին հաջողվում պահպանել սեփական ինքնությունը համաշխարհային մեծ բեմերում և ինչու է կարևոր տարբերակել որակյալ, բազմաշերտ հնչողությունը պարզունակ ռիթմերից։
Երգխոսությունը Darno-ի՝ Գառնիկ Եղոյանի, և Donz-ի՝ Արսեն Բեկեչյանի հետ է։



