Երգխոսություն

«Երգխոսություն» | Ժամանակակից ռոք

Երբեմն ամենաիրական պատմությունները մնում են մութ էջերում, իսկ ամենաբարձր աղոթքները հնչում են ոչ թե լռության մեջ, այլ կիթառային աղմուկի ու ռիթմի տակ։ Մեր իրականության մեջ, որտեղ երաժշտությունը հաճախ դառնում է ընդամենը հաճելի ֆոն, կան մարդիկ, որոնք ընտրել են ավելի բարդ ճանապարհ՝ խոսելու այն ամենի մասին, ինչը սովորաբար փորձում ենք թաքցնել։

Այս անգամ երգխոսելու ենք ռոքի լեզվով։ Երգխոսությունը Էմ Կալմուխյանի՝ «Սևագիր» խմբի մեներգչի և Վան Հովհաննիսյանի՝ «Վանական» խմբի մեներգչի հետ է։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button