Այսօր մենք խոսելու ենք մի արվեստի մասին, որտեղ հնարավոր չէ ստել, որտեղ չկան բարձրահնչյուն էֆեկտներ կամ շլացնող լույսեր, որոնց հետևում կարելի է թաքնվել։ Սա հեղինակային երգի աշխարհն է՝ բարդային արվեստը, որտեղ մարդը մնում է դեմ առ դեմ իր գիտառի, իր տեքստի և իր խղճի հետ։
Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է երիտասարդ սերունդը ժամանակակից ռիթմերի մեջ փնտրում և գտնում հոգու խաղաղությունն ու խորքային էմոցիաները։
Այս «ԵՐԳխոսության» հյուրերն են «Երիտասարդ բարդերի ակումբի» անդամներ, հեղինակ-կատարող Տիգրան Խաչատրյանը և նույն ակումբի անդամ Գոհար Խաչատրյանը։



