Խոշոր պլան

Խոշոր պլան․ ReArmenia հարթակը համախմբում է աշխարհի հայերին

22 հազար փոխված կյանք, 4,5 մլն դոլարից ավելի հավաքագրված գումար, 180-ից ավելի հաջողված նախագծեր․ ReArmenia հարթակը գործում է արդեն 3,5 տարի՝ համախմբելով աշխարհի հայերին։ Այս հարթակում մարդիկ կարող են տեղադրել իրենց նախագծերը և ստանալ ֆինանսական աջակցություն դրանք իրագործելու համար։ Բացի այդ ReArmenian նաև մասնագետների համայնք է ձևավորել, որոնք կարող են օգնել իրենց գիտելիքներով և կարողություններով։

Հարթակի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին պատմում է ReArmenia համայնքի համակարգող Ջուլիետա Սիմոնյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button