Երգխոսություն

Երգխոսություն․ Ամեն բացվող առավոտ

Քրիստ Մանարյանի առավոտը բացվել է դեռևս 90-ականներին, երգը հենց այս ժամանակ առաջին անգամ հայտնվեց մարդկանց նվագարկիչներում:

Ի սկզբանե երգը կատարում էին Արթուր Իսպիրյանն ու Նաիրա Տեր-Կարապետյանը, սակայն արդեն 1998 թվականին այն դարձավ էլ ավելի սիրելի հասարակույթան կողմից, քանի որ հնչեց Մեր բակը 2 ֆիլմում։ Այն իր տրամադրությամբ, հնչողությամբ և բովանդակությամբ ներկայացնում էր դարաշրջանի ավարտին Հայաստանում՝ հատկապես Երևանում տիրող տրամադրության ողջ էությունը։

Տարիների ընթացքում երգը կատարվել է բազմաթիվ արտիսների կողմից, ստացել նոր ձևավորումներ, վերաիմաստավորվել է նոր և հետաքրքիր մեղեդիներով: 2019 թվականին Fairwind խումբը թարմ և ռոքային փոփոխությամբ ներկայացրեց երգը՝ արտացոլելով ժամանակի ոգին և էներգիան։

Երգին ևս մեկ յուրօրինակ մեկնաբանություն տվեց gorgeouz beats-ը, իր ժամանակակից հիփ-հոփ երանգներով՝ պահպանելով նաև դրա նոստալգիկ տրամադրւթյունը:

Արթուր Իսպիրյանի, Fairwind խմբի վոկալիստ Վարդգես Հովեյանի և gorgeouz beats-ի Գոռ Ղուկասյանի հետ կերգխոսենք այս ստեղծագործություն մասին՝ բացահայտելով տասնամյակների ընթացքում դրա անցած ճանապարհը և տարբեր ժամանակներում Երևանում բացվող առավոտները։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button