Գիտության շուրջ | Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան
Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայական նյութական միջոցներով քավել իրենց աշխարհիկ մեղքերը։ Սա ինչ – որ առումով նման էր ինդուլգենցիային, որի միջոցով կաթոլիկ հայրերը փրկում էին մեղավորների հոգիները։ Այս երևույթները, սակայն, հանգեցրին քրիստոնեկան արժեքների թյուրըմբռնմանը և եկեղեցու ազդեցության անվերահսկելի աճին, ինչը ծնունդ տվեց Լյութերյան բողոքականությանը։ Անգլիայի թագավոր Հենրի 8–րդն արդեն ստիպված էր վերացնել հարահունչ պատարգների ավանդույթը, որը սպառնում էր պետական իշխանությանը։
Երաժշտագետ Արաքս Շահինյանը ներկայացրել է հարահունչ պատարագների ավանդույթը՝ բացատրելով ծեսի պատմական, հասարակական և գեղարվեստական համատեքստը։