Դրամապանակ

Դրամապանակ | Բիզնես ունեմ, բայց վստահ չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում

«Դե բիզնես սկսենք, ընթացքում կհասկանանք՝ ինչն ինչպես անենք»։

Վստահ եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ սա այնքան էլ լավ միտք չէ. բիզնեսի պլանավորումը, ստեղծումը և կառավարման հնարավոր մեթոդները հարկավոր է մշակել հենց սկզբից։ Բիզնես աշխարհում ֆինանսական գրագիտությունը առաջնային լինելուց զատ, հնարավորություն է տալիս սեփականատերերին էլ ավելի ճշգրիտ տնօրինել բիզնեսը՝ ֆինանսական հաշվետվությունները հասկանալուց մինչև տեղեկացված որոշումներ կայացնելը։

Open SKY IT դպրոցի հիմնադիր և ուսուցիչ Խաչիկ Գևորգյանի և Կենտրոնական բանկի ֆինանսական փորձագետ, ֆինանսիստ Նելլի Մանուկյանի հետ՝ քննարկելու ենք այն հիմնական ֆինանսական հմտությունները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր ձեռնարկատեր։

Միասին կուսումնասիրենք հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button