Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Մխիթար Ավետիսյան

Համայնքների կայուն զարգացումը սկսվում է շրջակա միջավայրի պահպանությունից՝ թափոնների կառավարմումից մինչև մարդկանց կրթության, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Մխիթար Ավետիսյանը «Համայանքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմանդիր ղեկավարն է։ 2017 թվականին ընկերների հետ է ստեղծել կազմակերպությունը՝ նպատակ ունենալով տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կայուն արժեհամակարգի ձևավորմանը: Կազմակերպության անունն արդեն պարտավորեցնող է,–ասում է նա ու հավելում՝ ամենօրյա գործունեության մեջ բոլորս պետք մտածենք ու գործենք հենց այդ սկզբունքով։

Լուսանկարը՝ Մխիթարի ֆեյսբուքյան էջից

Կազմակերպությունը բազմաթիվ ու բազմաբովանդակ նախագծեր է իրականացրել ուշադրության կենտրոնում պահելով էկոլոգիական խնդիրները, սոցիալական, տնտեսական բաղադրիչների իրագործումը համայնքներում։

Միխիթարը պատմում է, որ երբ 2018 թվականին մեկնարկում էր թափոնների տեսակավորման  ծրագիրն, առաջին խնդիրը, որին բախվեցին իրազեկավածության պակասն էր, ինչը կաշկանդվածություն էր առաջացնում մարդկանց մոտ։ Թեև հիմա էլ կա այդ խնդիր, բայց ավելի քիչ, քան 2018–ին էր։
Մյուս ծրագիրը, որը կարևորում է՝ հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն են։ Սևանա լիճ թափվող 10–ից ավելի գետերում հարակից համայանքների բնակիչներն իրականացրել են մաքրաման աշխատանքներ։

Մխիթարը ցանկանում է, որ Հայաստանում բոլոր համայնքներում լինեն տեսակավորման ենթակառուցվածքներ, մարդիկ կարողանան տեսակավորել թափոնները և ուղարկել կայաններ։ Այդ գորթընթացը կառավարելը լուրջ աշխատանքներ է պահանաջում թե՛ իրավական դաշտում, թե՛ ենթակառուցվածքների զինման, թե՛ իրազեկվածության մակարդակի բարձրացման առումով։ Բայց առողջ ու խնամված  միջավայր ունենալու համար ոչ մի միջոց պետք չէ խնայել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button