Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո | Dead Poets Society. Մեռյալ պոետների ընկերակցություն
«Մեռյալ պոետների ընկերակցություն» ֆիլմը միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ ունենում ես կարիքը լսելու՝ քո մտքերը կարող են փոխել աշխարհը և անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ։ Պարոն Քիթինգն ու իր ուսանողները այսօր ձեզ հրավիրում են Վելթոն ակադեմիա, որ լսեք պոեզիա, կտրվեք իրականությունից ու միգուցե գտնեք շատ հարցերի պատասխաններ։
«Պոեզիան,
գեղեցկությունը,
ռոմանտիկան,սերը
ահա թե հանուն ինչի արժե ապրել»։
Carpe Diem
Պատրաստեք անձեռոցիկներ ու գնանք կինո։



